Բաժիններ՝

Մխիթարյանը ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ Եվրոպայի բացահայտումն էր. Time Football

Time Football-ի լրագրողները կազմել են Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իրենց տարբերակը, որում տեղ է գտել նաև «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Այդ ֆուտբոլիստը ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ Եվրոպայի բացահայտումն էր, ով իր վրա գրավեց «Հին աշխարհի» ուժեղագույն թիմերի ուշադրությունը։ «Կրիվբասի» հետ խաղում Հենրիխը, ինչպես միշտ, հաճախ էր սրում իր թիմի գրոհները՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ»։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս