51-ամյա պարսկահայը Արարատում սպանել է 35-ամյա կնոջ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Սերոբ Աղբյուր փողոցի 19 շենքի 16 բնակարանում վիճաբանություն է տեղի ունենում: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Դեպքի վայր ժամանած օպերատիվ քննչական խումբը նշված տանը հայտնաբերել է 35-ամյա Դիանա Նահապետյանի մահացած դին: Խոհանոցում հայտնաբերվել է նաև արյունոտ խոհանոցային դանակ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ քիչ առաջ Ոստիկանության Շենգավիթի բաժին է մեղայականով ներկայացել 51-ամյա Վալոդյա Մուրադյանը, ով խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը:

Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ Վ. Մուրադյանը պարսկահայ է և երկար տարիներ բնակվել է ԱՄՆ-ում, իսկ վերադառնալով Հայաստան` Դ. Նահապետյանի հետ բնակվել է փաստացի:

Վիճաբանության ժամանակ Մուրադյանը նախ սեղանին դրված բյուրեղապակյա ծաղկամանով հարվածել է գլխին, իսկ հետո խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է մարմնի տարբեր հատվածներին: Այս ամենից հետո դուռը կողպել և հեռացել է:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Արարատի մարզի քննչականի բաժնի Արարատի քննչական բաժանմունքում ավագ քննիչ Արթուր Ավետյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. Օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Տեսանյութեր

Լրահոս