
Հարսը սկեսրոջ հետ վիճելուց հետո ինքնասպանության փորձ է կատարել

Դեկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Հրազդան Բժշկական կենտրոնից ահազանգել են Ոստիկանության Հրազդանի բաժին, և սուր թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ կին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի Քախսի գյուղի բնակչուհի, 31-ամյա Աննա Գրիգորյանն է, ում ավելի ուշ Հրազդանի բժշկական կենտորնից տեղափոխել են Երևան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Պարզվել է, որ երեկ, ժամը 10:00-ի սահմաններում նրանց տանը, վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Գրիգորյանի և նրա ամուսնու մոր՝ 52-ամյա Ռայա Պողոսյանի միջև, ինչից հետո հարսը տան նկուղում «էսենցիա» տեսակի թունաքիմիկատ է խմել, փորձելով այդ ձևով վերջ տալ իր կյանքին:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Հրազդանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ աղջկան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: