
Տանում ես վառե՞ս, թե՞ կարդաս. Արգամիչը` Մարտուն Գրիգորյանին. մամուլ

«Երեկ խորհրդարանում հերթական քառօրյայի մեկնարկին պատգամավորներին է բաժանվել «Բյուջե-2013»-ի նախագիծը` հաստափոր մի ձեռնարկ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դահլիճ մտնելիս բախվել է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, ով, հաստափոր նախագիծը ձեռքին, դուրս գալիս է եղել: Արգամիչը կես կատակ-կես լուրջ ասել է. «Տանում ես վառե՞ս, թե՞ կարդաս»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը: