
Հովիկ Աբրահամյանն առաջ ընկավ Սերժ Սարգսյանից. մամուլ

«ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Աժ նիստի ժամանակ հայտարարեց, որ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու փետրվարի 18-ին: Սակայն ԿԸՀ-ն դեռ չի հայտարարել ընտրությունների օրվա մասին:
ԿԸՀ-ից երեկ «ժամանակը» պարզաբանում խնդրեց` Աժ նախագահի այս հայտարարության հետ կապված: ԿԸՀ լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ ՀՀ Սահմանադրության համաձայն` ընտրությունների հետ կապված հայտարարությունը անելու է ՀՀ նախագահը հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով, բայց դեռ չի արել, մնում է միայն պարզել, թե Հովիկ Աբրահամյանը ինչո՞ւ է շտապել և նման հայտարարություն արել, իր որոշո՞ւմն է, թե՞ ՀՀԿ-ի»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը: