Արոնյանը ոչ-ոքի է խաղում Անանդի հետ. London Chess Classic
London Chess Classic հեղինակավոր մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշվանաթհան Անանդի հետ և առաջին միավորը վաստակեց: Շախմատիստները 51-ական քայլ կատարեցին:
Հիշեցնենք, որ Արոնյանն առաջին տուրում պարտվել էր ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրային, իսկ 2-րդ տուրում` ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենին:
Տուրի կենտրոնական պարտիայում ռուս Վլադիմիր Կրամնիկը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ: Վերջիններս վաստակած 7-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Ավարտվել է նաև Միկի Ադամս – Յուդիթ Պոլգար պարտիան: Անգլիացին հաղթանակ տարավ և 6 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական: Գոուին Ջոնս – Հիկարու Նակամուրա պարտիան դեռևս ընթացքի մեջ է:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը