Բաժիններ՝

Ռուսաստանը վերացնում է տեխզննման կտրոնները

Ռուսաստանում, կառավարության որոշմամբ, ավտոմեքենաների տեխզննման կտրոնները վերացվում են։ Փաստաթուղթը վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից ստորագրվել է նոյեմբերի 30-ին, սակայն այդ մասին հայտարարվել է դեկտեմբերի 3-ին։

Կառավարության որոշման համաձայն, տեխզննման կտրոնին կփոխարինի ախտորոշման քարտը։ Բացի այդ, որոշումը պաշտոնական դիլերներին իրավունք է տալիս ինքնուրույն իրականացնել մեքենաների տեխնիկական զննում և տրամադրել դիագնոստիկ քարտ։ Միևնույն ժամանակ, դիլերական կենտրոնների հաճախորդներն այլևս պարտավոր չեն լինի այցելել տեխնիկական զննության պետական կետեր։

Ամենակարևոր փոփոխություններից մեկն այն է, որ ոչ տեխզննման կտրոնը, ոչ էլ դիագնոստիկ քարտն այլևս պարտադիր չէ ներկայացնել Ճանապարհային ոստիկանությանը։ Վարորդները կարող են դրանք իրենց հետ չվերցնել։ Դիագնոստիկ քարտը պետք կգա միայն ԱՊՊԱ պայմանագրերի ստորագրման ժամանակ։ Ապահովագրական պոլիսի առկայությունը Ոստիկանության համար ապացույց կլինի, որ մեքենան տեխզննում է անցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս