
Էրիթրեայի ֆուտբոլի հավաքականն անհետացել է

Էրիթրեայի հավաքականի 17 ֆուտբոլիստներ և թիմի բժիշկը կորել են Ուգանդայում: Էրիթրեայի ընդդիմադիդ ուժերի տեղեկություններով` նրանք թաքնվել են օտար երկրում քաղաքական ապաստան ստանալու նպատակով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հավաքականը մասնակցում էր Արևելյան և Կենտրոնական Աֆրիկայի ֆուտբոլի ֆեդերացիաների միության կազմակերպած մրցաշարին: Առայժմ հստակ հայտնի չէ, թե որտեղ են թաքնվում ֆուտբոլիստները:
2009թ.-ին Էրիթերայի հավաքականի 13 ֆուտբոլիստներ նույնպես անհետացել էին Քենիայում անցկացված մրցաշարից հետո: ՄԱԿ-ի տվյալներով` յուրաքանչյուր ամիս հարյուրավոր էրիթրեացիներ հեռանում են երկրից: Դրա պատճառը երկրի իշխանությունների դաժան քաղաքականությունը և աղքատությունն է:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը