
Շիրակը չկարողացավ հաղթել հետնապահին

Տեղի ունեցավ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 32-րդ տուրի վերջին հանդիպումը: Առաջատար «Շիրակը» հյուրընկալվելիս անսպասելիորեն միավորներ կորցրեց հետնապահի` «Բանանցի հետ հանդիպման ժամանակ: Խաղը շատ հաջող սկսվեց տանտերերի համար, ովքեր առաջին 5 րոպեների ընթացքում երկու անգամ գրավեցին գյումրեցիների դարպասը: Սակայն դեռևս առաջին խաղակեսում «Շիրակը» Ֆոֆանա Բեկոյի ջանքերով խփեց պատասխան առաջին գնդակը, իսկ 55-րդ րոպեին Լամին Լի Յորոն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Չնայած գործադրած ջանքերին` «Շիրակին» այդպես էլ չհաջողվեց հաղթանակ կորզել: Գյումրեցիները շատ կարևոր միավորներ կորցրին և այժմ ընդամենը 3 միավորով է գերազանցում երկրորդ տեղում ընթացող «Միկային»:
Նշենք, որ Հայաստանի առաջնության մնացած տուրերի հանդիպումներն արդեն տեղի կունենան հաջորդ տարվա գարնանը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը