Բրյուսել` Ծառուկյանի գլխավորությամբ

Դեկտեմբերի 4-ից 6-ը տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել: Այս մասին հաղորդում է ԲՀԿ պաշտոնական կայքը:

Պավիրակությունը կգլխավորի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նախատեսված են հանդիպումներ Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի հետ:
Պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումներից բացի ԲՀԿ նախագահը կունենա նաև առանձին պաշտոնյաների հետ հանդիպումներ:

Այցի ավարտին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից կտրվի ընթրիք՝ Բելգիայի հայ համայնքի պատասխանատուների մասնակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31