Շիրակն առաջադիմել է շուրջ 50 հորիզոնականով. IFFHS
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է աշխարհի 400 ուժեղագույն ակումբների վարկանիշային աղյուսակը նոյեմբերի 30-ի դրությամբ:
Վարկանիշային աղյուսակը կազմվել է` հիմք ընդունելով 2011 թվականի դեկտեմբերի 1-ից 2012 թվականի նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում թիմերի ելույթները:
Առաջին հորիզոնականը պահպանել է «Բարսելոնան»: Երկրորդ տեղում է Մադրիդի «Ատլետիկոն»: Իսկ ահա երրորդ հորիզոնականը Լոնդոնի «Չելսին» զիջել է արգենտինական «Բոկա Խունիորսին»:
Հայկական ակումբներից ցուցակում միայն Գյումրիի «Շիրակն» է: «Շիրակը» առաջադիմել է շուրջ 50 հորիզոնականով և ներկայում 256-րդ տեղում է: Անցած ամիս գյումրեցիները 303-րդն էին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը