
Չենք հասկանում, թե ինչն է Արսենալի խնդիրը. Սանտիագո Կասորլա

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Սանտիագո Կասորլան մեկնաբանել է թիմի ելույթներն Անգլիայի Պրեմիեր լիգայում:
«Մենք հստակ չգիտենք, թե ինչն է խնդիրը: Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսին հավակնելու համար անհրաժեշտ է հաղթել «Ֆուլհեմին», «Ասթոն Վիլային» և «Սուոնսիին»: Նույն տուրերում «Սիթին» և «Յունայթեդը» հաղթել են, և հենց այդ է մեր տարբերությունը: Դա հիասթափեցնում է: Մենք լավ թիմ ունենք և քրտնաջան մարզվում ենք: Սակայն անցած խաղերում կային պահեր, երբ չգիտեինք, թե ինչպես վերահսկենք խաղը», – Կասորլայի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Նշենք, որ «Սուոնսիից» կրած պարտությունից հետո (0:2) «Արսենալը» նահանջել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնական:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը