
Այս տարի Մեսսին չպետք է ստանա Ոսկե գնդակը. Զլատան Իբրահիմովիչ

ՊՍԺ-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» հավակնորդների մասին:
«Արդեն քանի՞ անգամ է Մեսսին հաղթել «Ոսկե գնդակը: Երկո՞ւ, երե՞ք: Եթե ժյուրին ցանկանում է օբյեկտիվություն, ապա այս անգամ պետք է ընտրեն մեկ ուրիշին», – Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում են հայտնվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին և Անդրես Ինյեստան, ինչպես նաև «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը