
Փյունիկը վերջին վայրկյաններին խուսափեց պարտությունից Գանձասարի հետ խաղում

Հայաստանի առաջնության 32-րդ տուրի «Փյունիկ» – «Գանձասար» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Հանդիպումը շատ կարևոր էր երկու կողմերի համար էլ, քանի որ երեկ «Իմպուլսը» պարտվել էր, և այս խաղի հաղթողը կարող էր դուրս գալ 3-րդ հորիզոնական: Հանդիպման հաշիվը բացեցին կապանցիները, 20-րդ րոպեին աչքի ընկավ Դումբիան: «Գանձասարը» մինչև վերջին վայկյանները պահում էր հաղթական հաշիվը, սակայն մրցավարի ավելացրած ժամանակում Օբրադովիչը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, և մրցավարը 11-մետրանոց հարված նշանակեց «Գանձասարի» դարպասին, որն էլ անվրեպ իրացրեց Դավիթ Մանոյանը:
Այս ոչ-ոքիից հետո «Գանձասարը» վաստակեց 48 միավոր և հավասարվեց երրորդ տեղում ընթացող «Իմպուլսին»: «Փյունիկն» այս թիմերին զիջում է 2 միավորով:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը