Թղթադրամը՝ որպես զուգարանի թուղթ. Վեսթ Բրոմվիչի ֆուտբոլիստի սկանդալային լուսանկարը
Լուսանկարը թերթին ուղարկել է ֆուտբոլասերներից մեկը, ով ցանկացել է անհայտ մնալ։ Լուսանկարում, որն արված է ֆուտբլիստի բիրմինգհեմյան բնակարանում , նրա առջև լցված են 20 և ավելի ֆունտ արժողությամբ թղթադրամներ` ընդհանուր մոտ 1000 ֆունտ։
The Sun-ը հիշեցնում է, որ անգլիական պրեմիեր լիգայում հանդես եկող Ռիջվելը շաբաթական վաստակում է 20 000 ֆունտ։ Դա հավասար է երկրի աղքատ շրջանների բնակիչների տարեկան եկամտին։ Դրա համա էլ թերթը Ռիջվելին անվանում է Բրիտանիայի ամենանողկալի ֆուտբոլիստ։
Ինքը՝ Ռիջվելը, արդարացել է, որ լուսանկարն արել է պարզապես ընկերոջ հետ կատակելու համար։ Սակայն Վեսթ Բրոմվիչի երկրպագուների համար այդ արդարացումը համոզիչ չի հնչում։