
Քեֆ-ուրախություն` Ռոբերտ Սարգսյանի շտաբում

Քիչ առաջ 168.am-ի հատուկ թղթակիցն այցելեց թիվ 1 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանի կենտրոնական շտաբ, որը տեղակայված է ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպությունում` ճշտելու նրանց կարծիքն ընտրությունների ընթացքի մասին:
Թեև դեռ 6 ժամից ավելի կա մինչ ընտրությունների ավարտը, Սարգսյանի շտաբում արդեն քեֆ-ուրախությամբ նշում են իրենց թեկնածուի հաղթանակը: Տևական ընդմիջումից հետո մեր թղթակցին հայտնել են, որ իրենք ընտրախախտումներ չեն նկատել և ամեն ինչ ընթանում է ինչպես կարգն է: