
Ընտրախախտումներ` Գյումրիում

Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանի գրասենյակում ընտրությունների մեկնարկից 2 ժամ անց արդեն բողոք-դժգոհություններ են ստացվում Գյումրի քաղաքի և հարակից համայնքների տարբեր ընտրատեղամասերից: Այս մասին հաղորդում է Gala TV-ն:
ՀԱԿ թեկնածուի գրասենյակից նախ բողոքում են օքսիդացող կնիքներից, որոնք խփելուց մի քանի րոպե անց դարձյալ օքսիդանում են: Ապա բողոք-դժգոհություններ կան նաև ընտրակաշառքի մասին:
Ըստ ՀԱԿ ակտիվիստների՝ նրանք տեսել են ու ֆիքսել նաև որոշ փաստեր: Մարդկանց և մեքենաների կուտակումներ նկատվում են Գյումրի քաղաքի 28-րդ դպրոցի հարևանությամբ, «Գյումրի» կայարանի հետնամասում, Ախուրյանի որոշ ընտրատեղամասերում:
Ըստ Մուրադ Գրիգորյանի գրասենյակի աշխատակիցների՝ բաժանվում է ընտրակաշառք 20 հազար դրամի չափով: Գյումրիում շրջում են նաև առանց պետհամարանիշի մեքենաներ: