1/12 ընտրատեղամասում ընտրությունները նորմալ են ընթանում. հանձնաժողովի նախագահ

Ավանի Բուդաղյանի անվան արվեստի դպրոցում տեղակայված թիվ 1/12 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անահիտ Ներսիսյանը 168.am-ին փոխանցեց, որ մինչ ժամը 12:30-ը քվեարկել է 350 ընտրող, ընդ որոում` ժամը 11:00-ի դրությամբ գրանցված է եղել 190 ընտրող:

«Ընտրություններն ընթանում են նորմալ, առանձնապես խախտումներ չկան, 3 անձ  տեսողական խնդիրներ ունեին»,- ասաց Անահիտ Ներսիսյանը: Նշենք, որ այս ընտրատեղամասում գրանցված է  1792 ընտրող:

Տեսանյութեր

Լրահոս