
Ընտրողներին գրանցում են և մեքենաներով տեղափոխում ընտրատեղամասեր

Հովհաննիսյան 29 շենքի բակում մի խումբ մարդիկ ընտրողներին մատակարարում են մեքենաներով: Նրանք շենքից իջնողներին անվճար մեքենաներ են տրամադրում և հիշեցնում, որ պետք է ընտրեն Ռոբերտ Սարգսյանին:
Ուշագրավն այն է, որ բոլորն օգտվում են այդ մեքենաներից: Իսկ բակում կանգնած մի կին թուղթ ու գրիչը ձեռքին գրանցում է բոլոր մեքենա նստողներին: Բնակիչները վերադառնում են նույն ավտոմեքենաներով:
168.am-ի հատուկ թղթակիցը մոտեցել է թուղթ ու գրիչով կնոջը` պարզելու` ինչ է գրանցում իր մոտ, վերջինս շփոթվել է և անմիջապես թաքցրել ձեռքում եղածը: Այդ կնոջ և նրան ուղեկցողների զանգերից հետո շենքի բակում են հայտնվել Ռոբերտ Սարգսյանի շտաբի ներկայացուցիչները: