«Ինձ ընտրակաշառք են տվել». ոստիկանության կրտսեր սերժանտ

1/27 ընտրատեղամասում քիչ առաջ արտառոց դեպք է գրանցվել. 22-25 տարեկան մի երիտասարդ մտել է տեղամաս և հայտարարել, որ իրեն ընտրակաշառք են տվել: Շուտով նրան շրջապատել են ոստիկանները, որից հետ երիտասարդը հայտարարել է, թե կատակել է:

Քիչ անց հայտնվել է նրա մայրը, ով արդարացրել է տղային` կրկին պնդելով, որ նա կատակ է արել. «Հորս արև կատակ է արել: Դե հիմա երեխա է կատակել է»,- ասել է մայրը, ով հրաժարվել է տալ տղայի անունը:

Հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանի խոսքով` տղան ոստիկանության կրտսեր սերժանտ է: Րոպեներ առաջ ոստիկանները նրան ուղեկցեցին Նոր Նորքի տարածքային բաժին, որտեղից էլ հայտնեցին, որ նա Խաչատրյան Լիպալիտն է: 1/27 Ընտրատեղամասից հայտնում է 168.am-ի հատուկ թղթակիցը:

Տեսանյութեր

Լրահոս