
Վալենսիայի գլխավոր մարզիչը պաշտոնանկ արվեց

«Վալենսիայի» ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոյին պաշտոնանկ անելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնել է իսպանական ակումբի նախագահ Մանուել Լյորենտեն։
«Մենք խորհրդակցեցինք և որոշեցինք բաժանվել Պելեգրինոյից», – Լյորենտեի խոսքերն է մեջբերում El Mundo-ն։
Նշենք, որ նման որոշման պատճառ է դարձել Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում սեփական հարկի տակ «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունը (2։5)։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը