
Ընտրողներին քաղաքապետի տաքսիներով են տեղամաս տանում

Թիվ մեկ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում ԱԺ պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանի շտաբի փոխանցմամբ, Թիվ 1 ընտրատարածքի 1/01, 1/02, 1/03, 1/04, 1/10 և այլ տեղամասերում ՀՀԿ թենածու Ռոբերտ Սարգսյանի նախընտրակն շտաբը «Միլենա», «Մալենա» և «Z» տաքսի ծառայությունների ավտոմեքենաներով ընտրողներին կազմակերպված տանում է տեղամասեր:
«Ընտրողների մուտքը մինչև տեղամաս գերագույնս կազմակերպված է՝ հաճախ հանգեցնելով թույլատրելիից ավել կուտակումների և հանձնաժողովի անդամների ու վստահված անձանց համար անվերահսկելիության: Ըստ հանրային աղբյուրների՝ հիշյալ տաքսի ծառայությունները առնչություն ունեն նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ»,- հայտնում են թեկնածու Ստյոպա Սաֆարյանի շտաբից: