Բաժիններ՝

Արձակուրդներին վերադառնալու եմ Հայաստան. Կառլեն Մկրտչյան

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը խոսել է Ուկրաինայի առաջնության 18-րդ տուրի «Դնեպրի» հետ հանդիպման (0։0) մասին։

– Չեմ կարող ասել, որ «Դնեպրի» հետ ոչ-ոքին դա հաղթանակ է։ Բոլորը գիտեն, որ «Դնեպրն» ուժեղ թիմ է, և մենք այդ խաղում 1 միավոր վաստակեցինք, թեև խաղում էինք հաղթանակի համար։

Սակայն 2-րդ կեսում, կարծես, հիմնականում պաշտպանվում էիք։

–  Այդպես ստացվեց։ Մրցակիցն էլ էր ցանկանում հաղթել։ Գնդակը թաց էր, արագ էր ընթանում խաղադաշտում։ Մենք էլ փորձում էինք զգույշ խաղալ, չսխալվել։

Արդեն 4-րդ խաղն է, ինչ դու խաղում ես պաշտպանությունում։ Հե՞շտ է հարմարվել նոր դիրքին։

– Քանի որ մի շարք ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն, մարզիչն ինձ խնդրեց, որ այդ դիրքում հանդես գամ։ Իհարկե, անկեղծ ասած, ինձ համար հեշտ չէ։ Սակայն ավելի վաղ ևս ստիպված եմ եղել տարբեր դիրքերում խաղալ։ Ամեն մի հանդիպմանը առավելագույն կերպով եմ տրամադրվում և փորձում եմ օգնել թիմին խաղադաշտի այն դիրքում, որտեղ կարող եմ առավելապես օգտակար լինել։

Կառլեն, ինչո՞վ ես պատրաստվում զբաղվել արձակուրդի ժամանակ։

– Անկեղծ ասած, ծնողներս ու ընկերներս ինձ շատ են կարոտել։ Ցանկանում եմ վերադառնալ հայրենիք։ Իսկ արդեն այնտեղ՝ Հայաստանում, կորոշեմ, թե ուր գնամ և որտեղ հանգստանամ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս