Բաժիններ՝

Դեղատուն-տոնածառը դուր չի եկել բելգիացիներին

Բելգիացիները ստորագրահավաք են սկսել՝ դժգոհություն արտահայտելով Բրյուսելի կենտրոնում տեղակայված աբստրակտ ոճի տոնածառի առնչությամբ, որը փոխարինելու է ավանդական տոնածառին։

Օնլայն ստորագրահավաքին մասնակցել է արդեն 11 հազար քաղաքացի։ «Ինստալյացիայի» դեմ բացվել է նաև համապատասխան էջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում։

Նշենք, որ Բրյուսելի կենտրոնական հրապարակում Սուրբ ծննդյան տոներին սովորաբար տեղադրվում էր արդեն անտառներից կտրված 20 մետրանոց եղևնի։

Նորամուծության դեմ բողոքողների կարծիքով, ավանդական եղևնի չդնելու պատճառն այն է, որ քաղաքային իշխանությունները պարզապես չեն ցանկանում նեղացնել երկրի ոչ քրիստոնյա բնակիչներին։ Մինչդեռ իշխանությունները պնդում են, որ նորամուծությունն արտացոլում է Բրյուսելի «ավանգարդիստական» բնույթը։

Այդ փաստարկը դժգոհների համար համոզիչ չի հնչում, և նրանք արդեն անուն են կպցրել նոր տոնածառին՝ «Դեղատուն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս