Բաժիններ՝

ԱՄՆ Սենատը Պենտագոնին արգելել է առևտուր անել «Рособоронэкспорт»-ի հետ

Ամերիկյան Սենատն ուրբաթ օրը լրացումներ է կատարել երկրի ռազմական բյուջում, որոնց համաձայն, Պենտագոնին արգելվում է զենք և զինամթերք գնել ՌԴ խոշորագույն զենք արտահանող ընկերությունից՝ «Рособоронэкспорт»-ից։

Ինչպես նշվում է Foreign Policy-ի կայքում, արգելքը տարածվում է նաև Աֆղանստանում ռազմական գործողությունների համար օգտագործվող ուղղաթիռների վրա։

Լրացումներն ընդունվել են միաձայն։

Նման որոշման պատճառ է հանդիսացել այն, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին։ Նախաձեռնության հեղինակ սենատորները հայտարարել են, որ չեն ցանկանում, որպեսզի ամերիկյան հարկատուների փողերը, թեկուզ անուղղակիորեն, ծախսվեն Սիրիայի բնակիչների սպանությունների վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31