Բաժիններ՝

Ռուսաստանցիների գրեթե կեսը համաձայն է կազակային պարեկների համակարգի ներդրմանը

Ռուսաստանցիների 42%-ն աջակցում է նախաձեռնությանը, որի համաձայն, երկրի քաղաքներում հասարակական կարգի պահպանման գործում կներգրավեն կազակներին։ Նման արդյունքներ է հրապարակել «Լևադա-Ցենտր» սոցիոլոգիական կենտրոնը։

Հարցումն անցկացվել է 2012թ. նոյեմբերի 23-26-ը։ Հարցման մասնակիցների 13%-ը չի ցանկացել կազակային պարեկներ տեսնել, իսկ 17%-ը դժվարացել է պատասխանել։

Նախաձեռնությանը հավանություն են տվել հիմնականում 40-ն անց մարդիկ և այն քաղաքացիները, որոնց կրթության մակարդակը միջինից ցածր է։

Մինչդեռ 28%-ը, առաջին հերթին՝ կրթված քաղաքացիները, այդ նախաձեռնությանը հեգնանքով են վերաբերվում։

Ինչպես նշում է «Ինտերֆաքսը», ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը դեռևս ամռանն էր հանձնարարական տվել իրավական հիմք մշակել՝ Ոստիկանության և կազակների համատեղ պարեկային ծառայության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31