
Սպարտակը Մովսիսյանի տեղափոխությունը կհաստատի երկուշաբթի օրը

Մոսկվայի «Սպարտակի» ղեկավարությունը պաշտոնապես կհաստատի «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը երկուշաբթի օրը: Այս մասին հայտնել է Gazeta.ru կայքը:
Նույն աղբյուրի տեղեկություններով` մայրաքաղաքային ակումբը Հայաստանի հավաքականի հարձակվողի համար կվճարի 7,5 մլն եվրո, իսկ անձամբ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի մոտ 2,5 մլն եվրո: Հենց այսքան է վաստակում «Սպարտակի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` Վելիտոնը:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Մովսիսյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը