
Տեղեկություններ ունեմ նրանց համար, ովքեր ցանկանում են սուլել ինձ. Ժոզե Մոուրինյո

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ատլետիկոյի» հետ հանդիպումից առաջ հույս է հայտնել, որ երկրպագուները կաջակցեն թիմին մադրիդյան դերբիի ժամանակ:
«Ինձ ծափահարում են և սուլում: Տեղեկություններ ունեմ նրանց համար, ովքեր ցանկանում են սուլել ինձ: 21:20 (Իսպանիայի ժամով – խմբ.) կլինեմ խաղադաշտում: Հուսով եմ` երկրպագուները կաջակցին թիմին այս բարդ հանդիպման ժամանակ: Իմ ապագան չի որոշվում այս խաղում: Սիմեոնեի հետ հրաշալի հարաբերություններ ունեմ: Մենք ծանոթացել ենք մի քանի տարի առաջ, երբ աշխատում էի «Ինտերում»: Մենք կապ ենք պաշտպանում:
Ինչ վերաբերում է «Լավագույն մարզչի» կոչման հավակնորդների թվում իմ ընդգրկվելուն: Ժամանակ չունեմ այդ մասին մտածելու համար` ի տարբերություն Գվարդիոլայի, ով հանգստանում է, կամ Դել Բոսկեի, ում հաջորդ հանդիպումը 3 ամիս հետո է», – պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը