
ՊՆ-ում քննարկվել է մարտական պատրաստության հարցը

Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստը, որի ընթացքում քննարկվել են մարտական պատրաստությանը, զինվորական կարգապահությանը, ինչպես նաեւ մարտական հերթապահության կազմակերպմանն ու իրականացմանն առնչվող հարցեր:
Հաշվետու զեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ վարչությունների պետեր, զորամիավորումների, զորամասերի, ստորաբաժանումների հրամանատարներ: Ներկայացվել են ԶՈՒ մարտական պատրաստության, զինվորական կարգապահության վիճակն ու առկա խնդիրները, մարտական հերթապահության կազմակերպման ու իրականացման, զգոնության բարձրացման ուղիները:
Կոլեգիայի նիստի աշխատանքներն ամփոփել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան: Նշելով, որ քննարկված բոլոր հարցերն անմիջականորեն առնչվում են զորքերի մարտունակությանը, Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերը կատարում են առաջադրված բոլոր խնդիրները` ապահովելով սահմանների անառիկությունն ու մեր ժողովրդի անվտանգությունը: