Բաժիններ՝

Փոքր հյուրանոցներն ու ռեստորանները՝ հասարակաց տներ

Օրերս, կեսգիշերն անց, ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների անցկացրած հերթական ստուգայցը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 27 հասցեում էր: Այստեղ գործող «Խրճիթ» հյուրանոցային համալիրից և համալիրի շրջակայքից, մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով, բերման են ենթարկվել տասը կանայք` 1974 թ. ծնված Գյուլնարա Դ.-ն, 1981 թ. ծնված Լիլիթ Ա.-ն, 1972 թ. ծնված Ռայա Զ.-ն, 1973 թ. ծնված Նարինե Կ.-ն, 1988 թ. ծնված Ռոզա Պ.-ն, 1979 թ. ծնված Քրիստինե Ղ.-ն, 1972 թ. ծնված Աննա Մ.-ն, 1985 թ. ծնված Արփինե Բ.-ն, 1977 թ. ծնված Նաիրա Ս.-ն և 1983 թ. ծնված Լիլիա Ա.-ն: Ինչպես գրում է «Ավանգարդը», պարզվել է, որ նշված հյուրանոցային համալիրի մատուցողներ` 1964 թ. ծնված Արմինե Հ.-ն և ոմն Գայանե, ինչպես նաև բարմենը` 1985 թ. ծնված Բաբկեն Ն.-ն, 2011 թ. դեկտեմբերից սկսած` հյուրանոցային համալիրի սենյակները և շոգեբաղնիքը պոռնկությամբ զբաղվելու նպատակով պարբերաբար տրամադրել են ինչպես վերը հիշատակված, այնպես էլ այլ մարմնավաճառների:
Միաժամանակ «Խրճիթ» հյուրանոցային համալիրում կատարված զննության ընթացքում պարզվել է, որ համալիրի սենյակներում և շոգեբաղնիքում հեռուստատեսային ներքին ցանցի միջոցով «պտտեցնում են» պոռնկագրական բնույթի տեսաֆիլմեր: Որջ դարձած «Խրճիթ»-ում հայտնաբերված աղտեղությունների պատկերն ամբողջական դարձնելու նպատակով կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս