ԱՄՆ-ը հաստատում է. թուրքական օդանավը գտնվել է Սիրիայում

Ամերիկյան հետախուզության պատասխանատուները հայտարարել են, թե հունիսի 22-ին Սիրիայի կողմից խփված թուրքական հետախուզական օդանավը գտնվել է Սիրիայի տարածքում։
Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը՝ վկայակոչելով ամերիկյան Wall Street Journal-ին։ Անունը բացահայտել չցանկացող ամերիկացի բարձրաստիճան զինվորականը նշել է, թե որեէ փաստ չի հայտնաբերվել, թե օդանավը խփվել է հրթիռներով, այսինք՝ օդանավի դեմ կրակ է բացվել մոտ տարածությունից, երբ այն գտնվել է Սիրիայի տարածքում։
Թուրքական մամուլն այս հայտարարությունը շոկային է համարում, քանի որ թուրքական իշխանությունները հայտարարում են, թե թուրքական օդանավը խփվել է Սիրիայի օդային տարածքից դուրս։
Սիրիական կողմը պնդում է, որ թուրքական օդանավը խփվել է Սիրիայի տարածքում եւ ամենապարզ հակաօդային զինատեսակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930