Բաժիններ՝

“Հերթական ցինիկ խաբեություն “

Ռուսաստանյան «Խնայբանկը” հայտատարել է որ “МММ 2011” և “МММ 2012” կառույցների մասակիցների հետ ոչ մի անմիջական կապ չունի, և հայտարարություններ չի անում` ցանկացողներին ստիպելով կատարել  ներդրումներ բուրգի մեջ: Այս մասին ասված է բանկի մամլո հաղորդագրության մեջ: Ըստ հաղորդագորության` բուրգի ղեկավարությունը տարածում էր տեղեկատվություն բանկի անունից և թռուցիկներ “МММ 2011” և “МММ 2012”, ինչպես նաև օգտագործում է բանկային հաշիվներ մասնակիցների միջև ֆինանսական գործառույթներ կատարեու նպատակով: Նաև խոստանում է փոխհատուցում բանկի միջոցներով: Հունիսի 6-ին բուրգի հիմնադիրը՝ Մավրոդին, հայտարարել էր  “МММ-2011” կառույցի աշխատանքային դադարի մասին, որը դադարցրել էր վճարումները դեռևս մայիսի վերջերին: Մի քանի շաբաթ առաջ նա հայտարարել էր, թե կառույցը գտնվում է “Հանդարտության ռեժիմում”, սակայն ԶԼՄ-ները տարածել էին տեղեկատվություն ֆինանսական բուրգի սնանկացման մասին: Ըստ Մավրոդիի` կառույցը կսկսի իր գործունեությունը իրավիճակը կայունանալու դեպքում: Բուրգի հիմնադիրը մանրամասնել է, որ գումարը բոլորին չի բավարարում, սակայն հայտատարարել է “МММ-2012” կառույցի հիմնադրման մասին, որի միջոցով նա կվճարի իր բոլոր պարտքերը:

Փորձեցինք կապվել Հայաստանյան գրասենյակի հետ, որպեսզի ստանանք պարզաբանումներ ստեղծված իրավիճակի մասին, սակայն բոլոր հեռախոսահամարները անհասանելի էին:

Հիշեցնենք, որ МММ ֆինանսական բուրգի հիմնադիր Սերգեյ Մավրոդին հունվարի 10-ին իր բլոգում գրել էր նոր՝ “МММ-2011” (Мы Можем Многое – 2011) ակցիա սկսելու մասին։ Այս “խաղի” հիմանդիրը բլոգում անկեղծ զգուշացնում է մասնակիցներին, որ ինքը նոր բուրգ է ստեղծել, որը կարող է փլուզվել ցանկացած պահի։ Միաժամանակ, սակայն, նա իր ավանդատուներին խոստանում է ամսական 20-30 տոկոս և տարեկան 240-360 տոկոս եկամուտ։

Նշենք, որ նրա այդ նախագիծը քննադատել է նաև ՌԴ ֆինանսների նախարարությունը` այն որակելով որպես Մավրոդիի “հերթական ցինիկ խաբեություն”:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս