
Նավթի գինը անհավանականորեն բարձրացել է

Նավթի գինը համաշխարհային շուկայում ռեկորդային աճ է արձանագրել, ինչը պայմանավորված է իրանական նավթի նկատմամբ ԵՄ հայտարարած էմբարգոյով: Կանխատեսվում է, որ կես տարի հետո իրանական նավթի գինը կթանկանա 20 դոլարով, ինչը Թեհրանին 10 մլրդ դոլարի եկամուտ կբերի:
Ներդրողները ակնկալում են, որ ֆինանսական դրության բարելավումը եվրոպական տարածաշրջանում բարենպաստ ազդեցություն կունենա ամբողջ աշխարհի ածխաջրածնի պահանջարկի վրա: Օգոստոսյան ֆյուչերսները BRENT տեսակի համար բարձրացել են 3.45 դոլար, որը մոտեցրել է մեկ բարելի մոտեցնելով 95 դոլարին: Ամերիկյան WTI տեսակի նավթը թանկացել է 3.5 դոլարով` դառնալով 81.19 դոլար` մեկ բարելի համար: Գնաճը վերջին ութ ամիսների ընթացքում ամենանշանակալին էր:
Նախորդ օրերին նավթի գները անկում էին ապրում նույն արագությամբ: Օրինակ, հունիսի 28-ի աճուրդի ժամանակ մեկ բարելի գինը 2.5-3 դոլարով անկում էր ապրել: Վերլուծաբանները կարծում են, որ նավթի գինը հնարավոր է աճ գրանցի ևս 10 տոկոսով: Գնի պահպանումը հնարավոր է, եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն: