Վրաստան-ՆԱՏՕ՝ համագործակցության նոր ձևաչափ

Վրաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ համագործակցել «Խելամիտ պաշտպանության» կոնցեպցիայի շրջանակում: Այդ մասին ասվում է երկրի պաշտպանական գերատեսչության հայտարարությունում, որն արվել է Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Վերշբոուի հանդիպումից հետո:
Հաղորդագրությունում ասվում է նաեւ, որ Վրաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել դաշինքի այլ նախագծերում եւս, գրում է «Գռուզիա օնլայնը»:
Հիշեցնենք, «Խելամիտ պաշտպանություն» կոնցեպցիան ընդունվել է մայիսի 9-10-ին Չիկագոյում կայացած դաշինքի գագաթնաժողովում: Ընդունված կոնցեպցիան համագործակցության նոր ձեւ է նախատեսում դաշինքի շրջանակում: Մասնավորապես, դիտարկվում է դաշինքի զինված ուժերի փոխգործակցությունը նախապատրաստության, ինչպես նաեւ ուսուցման ասպարեզում: Բացի այդ, կոնցեպցիան առաջարկում է դաշինքի անդամների համատեղ ներդրումներ տեխնիկայի եւ սպառազինության ոլորտում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930