Դավիթ Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանը հերթով կղեկավարեն

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը հաջորադաբար ռոտացիան կարգով պետք է ղեկավարեն ամենամեծ իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «ԱԺ կանոնակարգ» օրենքից:
Ըստ սահմանված կարգի` խմբակցությունները առաջադրում են իրենց թեկնածուներին, այնուհետեւ ԱԺ նախագահը որոշում է, թե ով առաջինը կղեկավարի Էթիկայի հանձնաժողովը:
Նշենք, որ արդեն 6 խմբակցությունները ներկայացրել են էթիկայի հանձնաժողովի իրենց անդամներին, մասնավորապես` ՀՀԿ-ն ներկայացրել է Դավիթ Հարությունյանին, ԲՀԿ-ն` Մերուժան Սիմոնյանին, ՕԵԿ-ը` Հովհաննես Մարգարյանին, ՀՅԴ-ն` Արծվիկ Մինասյանին, «Ժառանգությունը»` Զարուհի Փոստանջյանին, ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանին:
Եւ քանի որ ամենամեծ իշխանական խմբակցությունը ՀՀԿ-ն է, իսկ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը` ՀԱԿ-ը, ապա ենթադրաբար, Էթիկայի հանձնաժողովը հաջորդաբար կղեկավարեն Դավիթ Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանը: Առաջիկա շաբաթվա ընթացքում Հովիկ Աբրահամյանը կորոշի, թե ով կղեկավարի Էթիկայի հանձնաժողովն առաջինը:

Տեսանյութեր

Լրահոս