
Սահակաշվիլին ջրհեղեղի պատճառով ընդհատել է այցը Ադրբեջան

News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Արևմտյան Վրաստանում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով ընդհատել է իր ադրբեջանական այցն ու վերադարձել է Վրաստան: Այս մասին հայտարարել է նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը: Արևմտյան Վրաստանում գրանցված հորդառատ անձրևները ջրհեղեղի առաջացման պատճառ են դարձել, որն էլ վնասել է տեղի ճանապարհներն ու կամուրջները: Ծանր կացության մեջ է հայտնվել 7 գյուղ: Ջրհեղեղի հետևանքների վերացման համար մոբիլիզացվել են փրկարարներ ու հատուկ տեխնիկա, ստեղծվել են մի շարք հատուկ շտաբներ: