
Առողջապահության նախարարին ԱԺ-ում փոխարինեց Թադևոսյանը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի` 2012թ. հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու անդամ Դերենիկ Հրանտի Դումանյանի ավագանու անդամի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ավագանու անդամի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մանասե Աշիկի Թադևոսյանին տալու վերաբերյալ:
Ըստ ԿԸՀ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության, հերթական նիստում, հաշվի առնելով Շիրակի մարզի Գյումրի և Լուռու մարզի Վանաձոր համայնքները ընդգրկող ընտրատարածքներում տվյալ համայնքների ընտրողների թիվը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է Գյումրի քաղաքային համայնքում 2012թ. սեպտեմբերի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություների կազմակերպման և անցկացման լիազորությունը վերապահել Գյումրի համայնքի առավել թվով ընտրողներ ունեցող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, իսկ Լոռու մարզի Վանաձոր քաղաքային համայքնում ընտրություների կազմակերպման և անցկացման լիազորությունը` Վանաձոր համայնքի առավել թվով ընտրողներ ունեցող թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:Նիստում «Ընտրություններ» ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով սահմանվել է 2012թ. օգոստոսի 5-ի Արագածոտնի մարզի Թալին համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև:
Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2012 թ. հուլիսի 16-ից 18-ը: