
Ձերբակալել է կաշառք վերցնելու պահին

Հունիսի 28-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել է` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի “Աէրացիա” համատիրության ճարտարագետ Անահիտ Կարապետյանը, որը նույն համատիրության նախագահ Հայրապետ Հայրապետյանի ցուցումով` “Փարոս” ծրագրի շրջանակներում ընդգրկվելու համար, բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք հատկացնելու դիմաց` քաղաքացուց պահանջել և ստացել է 200.000 դրամ գումար: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը: