Դատավճռից դժգոհ են
2011 թվականի դեկտեմբերի 28-ին “Մեկ ազգ” կազմակերպությունների դաշինքի Facebook-յան էջում զրպարտիչ և վիրավորական գրառումներ հայտնվեցին Դանիել Իոաննիսյանի, Բայանդուր Պողոսյանի և Հասմիկ Սիմոնյանի հասցեին: Վերջիններս դատական այցով դիմեցին դատարան` ընդդեմ “Մեկ ազգ” կազմակերպությունների դաշինքի: Ամիսներ տևած դատական գործընթացն, ի վերջո, հունիսի 28-ին ավարտվեց և կայացվեց դատավճիռ՝ հայցը բավարարել մասամբ: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ և հայցվոր և պատասխանող կողմից: Մեր այն հարցին, թե ինչքանո՞վ է արդարացի վճիռը, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց, թե ցավում է, որ դատավորը կայացրել է հայցի մասնակի բավարարում, քանի որ ճիշտ կլիներ որպեսզի հայցը բավարարվեր ամբողջովին: Սակայն միևնույն ժամանակ հայցվոր կոմղը գոհ է, որ նման երևույթը դատական կերպով կպատժվի: “Ի սզբանե հայցը մեր երեքի կոմից էր` իմ, Բայանդուրի Պողոսյան և Հասմիկ Սիմոնյանի: Սակայն վճիռը կայացվել է մասամբ: Կարծում են “Մեկ ազգ” դաշինքը պետք է հրապարակային ներողություն խնդրի մեզանից, քանի որ նրանք վիրավորանք են հասցրել իրենց անձին իրեն անվանելով “խեղկատակ”, իսկ Բայանդուր Պողոսյանին անվանելով “քաղաքական վիժվածք”, սա դաս կլինի “Մեկ ազգ”-ին, որպեսզի նրանք այսուհետ նման պահվածք իրենց թուլ չտան”,- մեկնաբանեց Դանիելը:
Իսկ պատասխանող “Մեկ ազգը” պատրաստվում է բողոքարկել որոշումը և համապատասխանաբար ստանալ բարոյական փոխհատուցում: “Իհարկե մեզ մոտ առաջանում է երկու տարբերակ՝ կամ բողոքարկել կայացրած վճիռը, կամ` ներողություն խնդրել հայցվորներից հրապարակայինորեն (ինչը մտնում էր հայցվոր կողմի պահանջների մեջ): Բնականաբար, մենք ունենք մեր պահանջները՝ Բայանդուր Պողոսյանի և “Մեկ ազգ Դաշինքի” շահերը բախվում են, քանի որ facebook սոցիալական կայքում գոյություն ունի “Անտի Մեկ Ազգ” էջ, որը իր գործունեությունը ծավալում է հիմնված լինելով ստի և զրպարտության վրա: Այդտեղ ոչ մի ճշմարտություն չկա, հստակ ու խելամիտ խոսք չկա, և մենք կարծում ենք որ այդ էջի գործունեությունն ավելի քաղաքական միտում է իր մեջ պարունակում՝ ուղղված “Մեկ ազգի” գործունեության դեմ, կոնկրետ իմ դեմ, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու և Խաչիկ Ասրյանի, ով “Հայոց Արծիվներ” հասարակական կազմակերպության ղեկավարն է: Ուստի “Մեկ ազգը”, կապ չունի: Նաև “Մեկ ազգ” դաշինքի երիտթևի ներկայացուցիչ Կարպետ Թումանյանն է դատի տալու նրանց, որպեսզի լուծարվի “Անտի Մեկ Ազգ” կայքային էջը, քանզի այն չի համապատասխանում մարդու իրավունքի կարգախոսին: Մենք ունենք բոլոր փաստերը, որպեսզի հասնենք արդյունքին”,- մեկնաբանեց Գոռ Թամազյանը:
Ելենա Կարապետյան