Բաժիններ՝

Հայերը կգրոհեն Էլբրուսը

Հունիսի 30- ին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացները կմեկնեն Էլբրուս: Այս անգամ հայ լեռնագնացները կփորձեն հաղթահարել Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ 5641մ: Այս մասին տեղեկանում ենք Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի (ԱԼՏՀՖ) տարածած հաղորդագրությունից:
Հայկական թիմի կազմում են. Գարեգին Ունուսյանը, Լևոն Մովսեսյանը և սկսնակ լեռնագնաց Սուրեն Պետրոսյանը: Լևոն Մովսեսյանը կմիանա թիմին Նալչիկում: ԱԼՏՀՖ-ից տեղեկացնում են նաև, որ Լևոն Մովսեսյանը մասնակցել է ՌԴ Ալպնիզմի կենտրոնական դպրոցի կողմից անցկացվող 20-օրյա դասընթացներին: Դասընթացների արդյունքում նա վերջին 10 տարում Հայաստանում առաջինն է ստացել ալպինիզմի հրահանգչի որակավորում:Նախատեսվում է, որ հայ ալպինիստները կբարձրանան Էլբրուս հուլիսի 3-4-ը և արդեն հուլիսի 7-8-ը կվերադառնան Հայաստան: ԱԼՏՀՖ հավաքականի լեռնագնացներն արդեն հաղթահարել են Կազբեկը (5033մ) և Դեմավենդը (5671մ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930