
Թուրք-ույղուրները փորձել են չինական օդանավ առևանգել

Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում մահմեդականները փորձել են օդանավ փախցնել, սակայն օդանավի ուղեւորներն ու անձնակազմի անդամները կանխել են այն:Tianjin Airlines ընկերության օդանավը Հենցյան քաղաքից թռչելիս է եղել Ուրումչի: Թռիչքից 10 րոպե անց 6 ահաբեկիչներ փորձել են առեւանգել օդանավը, բայց ուղեւորներն ու անձնակազմի անդամները ոլորել են նրանց ձեռքերը: Հաղորդվում է, որ մի քանի ուղեւորներ վնասվածքներ են ստացել:
Օդանավի անձնակազմը որոշել է վերադառնալ օդանավակայան, որտեղ ահաբեկիչներին հանձնել են ոստիկանությանը:
Նշենք, որ Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում բնակվում են հիմնականում մահմեդական ույղուրներ, որոնք ներկայիս թուրքերի նախապապերն են և խոսում են անաղարտ թուրքերենով: Այստեղ գործում է ահաբեկչական «Արեւելյան Թուրքեստան» խմբավորումը, որը հանդես է գալիս Չինաստանից անջատվելու եւ մահմեդական պետություն ստեղծելու օգտին: Դրան անընդհատ աջակցում է թուրքական կառավարությունը՝ բացահայտ կամ գաղտնի: Թուրքերի քաղաքականության մեջ այս առումով հայերի ցեղասպանությունը մտահղացած ու իրագործած երիտթուրքերից հետո գրեթե ոչինչ չի փոխվել: Թուրքիան երազանք է փայփայում արևելյան թուրքախոս ցեղերին բորբոքելով՝ հասնել Մեծ Թուրան կոչվող բարբաջանքին՝ Միջերկրականից մինչև Խաղաղ օվկիանոս: