
Ոստիկանապետը կադրերի փոխատեղումներ է անում

Երեկ՝ հունիսի 28-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի շարք հրամաններ է ստորագրել:
Նրա հրամաններով,մասնավորապես, աշխատանքից ազատվել և Ոստիկանության կադրերի տրամադրության տակ է վերցվել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Խաչատրյանը: Վաղարշապատի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Գաբրիելյանը՝ ազատվելով Էրեբունու բաժնի պետի պաշտոնից:Էրեբունու բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանը՝ ազատվելով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից:
Ոստիկանության փոխգնդապետ Ռոմիկ Կիրակոսյանը ազատվել է Ավանի բաժանմունքի պետի պաշտոնից՝ նշանակվելով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:Ոստիկանության գնդապետ Վարուժ Շաշիկյանը ազատվել է Ոստիկանության Գյումրիի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ավանի բաժնի պետ: Իսկ ոստիկանության գնդապետ Վահան Դանիելյանը նշանակվել է Ոստիկանության Գյումրիի բաժնի պետ: