Բրյուսելում մեկնարկեց ԵԺԿ գագաթնաժողովը

Բրյուսելում մեկնարկել է Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ կուսակցությունների գագաթնաժողովը, որին մասնակցում են տարբեր երկրների բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ: ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցելու համար աշխատանքային այցով Բրյուսելում է գտնվում նաև Հայաստանի Հանրապետության և Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, ով գագաթնաժողովի ընթացքում հանդես կգա ելույթով:
ԵԺԿ մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, գագաթաժողովին մասնակցելու են Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Ներկա են լինելու նաև ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսը, գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես-Իստուրիսը, ինչպես նաև ԵԺԿ նախագահության բազմաթիվ անդամներ:
Հայաստանի կուսակցություններից ՀՀԿ-ն, «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները ԵԺԿ անդամ են դարձել 2012 թվականի փետրվարի 9-ից: ԵԺԿ ասամբլեայի կայացված որոշման համաձայն` այս կուսակցությունները ստացել են դիտորդ անդամի կարգավիճակ: ԵԺԿ հիմնական անդամի կարգավիճակ ունեն միայն Եվրոպական միության անդամ երկրների կուսակցությունները:
Այսօր մեկնարկած գագաթնաժողովին ԵՄ անդամ երկրների առաջնորդներից մասնակցում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իսպանիայի, Լյուքսենբուրգի, Լեհաստանի, Շվեդիայի և այլ երկրների առաջնորդներ:
ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից ԵԺԿ գագաթաժողովին մասնակցում են նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Մակեդոնիայի Ալբանիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի նախարարները, ինչպես նաև ընդդիմադիր գործիչներ:

Տեսանյութեր

Լրահոս