«ԱրմենՏել»-ի կապը կրկին խափանվել է

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ընկերության բջջային ցանցում տեղի է ունեցել ընկերության կապալառուներից մեկի կողմից տեղադրված սարքավորման խափանում: «ԱրմենՏել» ՓԲԸ մասնագետներն աշխատում են անսարքությունների վերացման ուղղությամբ: Ներկայում կապն աստիճանաբար վերականգնվում է, հայտնեցին «ԱրմենՏել» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունում: Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար: «Մենք անում ենք ամեն հնարավորը` կարճ ժամկետում խափանումը վերացնելու համար և հուսով ենք, որ հետագայում նման միջադեպեր չեն կրկնվի»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930