![](/banners/BeFunky-design.jpg)
Նոր ընթացակարգը` կեղծիքների տեղի՞ք
![](https://168.am/wp-content/uploads/2012/06/Armen-Ashotyan-e-Business-Masters-Degree-Program3-e1340883171306.jpg)
Կիրառության մեջ դրված միասնական քննությունների կրկնակի հանձնելու հնարավորությունը` շատերի մոտ լուրջ կասկածներ է հարուցել: Եթե նախորդ տարիներին ծնողներն իրենց դիմորդ երեխաների միավորները ինչ-ինչ ձևերով հնարավորություն էին ունենում ավելացնել, ապա մտավախություն կա, որ կրթական համակարգ ներմուծված այս նոր ծրագիրը հնարավոր է, որ առավել շատ քննությունը կեղծելու հնարավորություն տա:
Այս խնդրի շուրջ փորձեցինք մեկանբանություններ ստանալ Կրթության գիտության նախարար Արմեն Աշոտյանից: Նրա խոսքով` այս հարցը ունի ֆորմալ և ոչ ֆորմալ պատասխան: Ըստ Ա. Աշոտյանի` նախարարությունը պատասխանատվություն չի կրում այս հարցում: Պատասխանատվություն է կրում Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ): Ա. Աշոտյանի հավաստմամբ` միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակ ոչ մի նոր բան չի լինելու: Եթե ծնողներն իրենց երեխաներին առաջին քննական փուլից հանել են` “տեսնենք ինչ է լինելու” հայկական տարբերակով, ապա, ըստ Աշոտյանի`ոչ մի նոր բան չի լինելու: “Քանզի 2-րդ փուլն էլ է ացնելու նույնքան անաչառ, անկողմնակալ որքան, առաջին փուլը”,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը: