Հանձնարարվել է մշակել եթերային քաղաքականությունը փոխելու ծրագրեր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը քննարկել են վերջերս մի շարք մտավորականների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ՀՀ նախագահին ուղղված նամակը, որով իրենց մտահոգությունն են հայտնում հեռուստատեսության ագրեսիվ, քրեածին և հակասոցիալական բովանդակության վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Հանրային խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:
ՀՀ նախագահը, կարևորելով բարձրացված խնդիրները, դիմել է Հանրային խորհրդին` իր հովանու տակ առնել հարցը` Հեռուստատեսության և Ռադիոյի ազգային հանձնաժողովի, հեռուստաընկերությունների ղեկավարների, խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունների և մտավորականների հետ համատեղ կազմակերպելով քննարկումներ և մշակել ինչպես Հանրային, այնպես էլ մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականությունը փոխելու ծրագրեր:
Վազգեն Մանուկյանը նշել է, որ հարցը բազմիցս է բարձրացվել Հանրային խորհրդի կողմից և գտնվում է Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում: Նա պարտավորվել է մինչև սեպտեմբերի վերջ ոլորտը բարեփոխելու հստակ մեխանիզմներ առաջարկել` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ իրականացված հանրային քննարկումների հիման վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930