Անօդաչու թռչող սարքերը բռնելու էժան միջոց

Ամերիկացիները անօդաչու թռչող սարքերը բռնելու էժան միջոց են հնարել: GPS spoofer անվամբ գյուտը թույլ է տալիս միջամտել GPS-համակարգերին:
GPS spoofer-ի աշխատանքի սկզբունքը հետեւյալն է. սարքը անօդաչու թռչող սարքին GPS ավելի հզոր ազդանշան է ուղարկում, քան այն, որը սարքն ստանում է արբանյակներից եւ այդպիսով նրան նոր կոորդինատներ է հաղորդում:
Սարքն ստեղծված է էլեկտրոնիկայի սովորական խանութներից հասանելի բաղադրատարրերով: Համակարգը դժվար չէ հավաքելը, միակ դժվարությունը ծրագրի գրելն է, որի նկատմամբ ազատ իրավունք դեռեւս չկա, հայտնում է «pravda.ru»-ն:
GPS spoofer-ն ավելի արդյունավետ է քաղաքացիական անօդաչու թռչող սարքեր բռնելու համար, որոնք օգտագործում են GPS ոչ կոդավորված ալիք: Սակայն դա չի նշանակում, որ սարքը չի կարող օգտագործվել ռազմական անօդաչու թռչող սարքերի զավթման համար, դա միայն ծրագրային զարգացման, ավարտման եւ ապակոդավորման հարց է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930