Դատարանի վճռով Samsung-ն ԱՄՆ-ում դադարեցնում է Galaxy-ի վաճառքը

Ամերիկյան դատարանի կայացրած որոշման համաձայն` հարավկորեական Samsung ընկերությունը պարտավոր է դադարեցնել ԱՄՆ-ում Galaxy պլանշետային համակարգիչների վաճառքը, գրում է The Guardian-ը: Վճռի պատճառ է դարձել Apple ընկերության Samsung-ի դեմ ներկայացված հայցը, որտեղ նշվում է, որ Galaxy-ի դիզայնը iPad-ի արտաքին տեսքի ամբողջական կրկնօրինակումն է:«Թեև Samsung-ը մրցակցելու իրավունք ունի, սակայն այդ մրցակցությունը պետք է արդար, առանց խարդախությունների լինի: Եթե Galaxy-ի վաճառքը շարունակվի, ապա Apple-ը լուրջ վնասներ կկրի»,-նշել է դատավոր Լյուսի Կոհը:
Պլանշետային համակարգիչների վաճառքի դադարեցման վերաբերյալ որոշումն արդեն խիստ քննադատության է ենթարկվել Samsung-ի ղեկավարության կողմից, որն այս առիթով հետևյալ հաղորդագրությունն է տարածել.«Մենք կդիմենք անհրաժեշտ օրինական քայլերի, որպեսզի հնարավորինս խուսափենք որոշման` մեր բիզնեսի վրա չափից ավելի մեծ ունեցած ազդեցությունից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930