
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գագաթնաժողով՝ առանց Իրանի

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը հայտարարել է, որ համաշխարհային տերությունների մասնակցությամբ ՄԱԿ-ի գագաթնաժողով կհրավիրվի Սիրիայի խնդրով, հայտնում է ABC News-ը:Սակայն այդ գագաթնաժողովին, որի մանրամասները առայժմ չեն հրապարակվում, հրավիրված չեն Իրանը և Սաուդյան Արաբիան: Ինչ վերաբերում է համաշխարհային տերություններին, ապա, ըստ Անանի հայտարարության, նա հրավերներ է ուղարկել Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների՝ Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաև Թուրքիային: