
Ավստրիայի նախագահը հանդիպել է նաև Տեր-Պետրոսյանին

Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը մինչ մեկնելը, այսօր՝ հունիսի 27-ին հանդիպել է նաև ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այս մասին տեղեկացնում է «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի տարածած մամուլի հաղորդագրությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հաշտեցման գործընթացի և Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրները տարածաշրջանային քաղաքականության համատեքստում:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Պոստլը, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: